▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահն ու ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն Մոսկվայում մասնակցել են լեգենդար հետախույզի վերջին հրաժեշտի արարողությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը:

Նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը:



Նախագահն ասել է, որ լեգենդար հետախույզների կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային չէր, գեղեցիկ և հերոսական պատմություն էր, որ լեցուն էր այնպիսի իրական դրվագներով, որոնք երբեմն աներևակայելի էին: Նախագահը Սարգսյանն անդրադարձել է նաև Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ անմիջական շփումներից ստացած իր տպավորություններին. Արմեն Սարգսյանը նրանց ճանաչում էր վաղուց և անձնական ջերմ հարաբերություններ ուներ:

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը զինվորական կարգով՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: 

Նշենք, որ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more