▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկները, պաշտոններից ազատել է ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներին

ՀՀ նախագահը քիչ առաջ , առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հրամանագրեր է ստորագրել որոշ նախարարների պաշտոնից ազատելու մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

1.Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

2.Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

3. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ ազատել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից:

4.Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել գյուղատնտեսության նախարարի պաշտոնից:

 

6.Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Հոկտեմբերի 3
Երևան 
ՆՀ-424-Ա

 

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ ԱԺ մուտքի առջեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից կառավարությունում ներկայացված նախարարները ազատվում են պաշտոնից, եւ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մնում պաշտոնին` իր ցանկությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more