▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն կմիանա ՓՄՁ կայունության բարձրացմանն ուղղված ծրագրին

Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, շարունակում է ակտիվ համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Հայաստանը խորացնում է ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցությունը:

ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման արդյունքում Հայաստանը Դեկտեմբերի 10-ին ստորագրել է ՓՄՁ մրցունակության և կայունության բարձրացմանն ուղղված ԵՄ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից: COSME-ն Եվրամիության ծրագրերից է, որը նպատակ ունի 2014-2020թթ. ընկած ժամանակահատվածում ուժեղացնել ՓՄՁ մրցունակությունը և կայունությունը` 2.3 միլիարդ եվրո բյուջեով:

Այս ծրագիրը նպաստում է ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը և ապահովում հասանելիություն դեպի եվրոպական շուկա և նորարարական տեխնոլոգիաներ: Բացի դա նշենք, որ ծրագիրն աջակցելու է կանանց ներգրավածությանը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նվազեցնելու է ընկերությունների վարչական բեռը:

Հ.Գ. Նշենք, որ Հայաստանը 7-րդ երկիրն է Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից և Սերբիայից հետո, որը չի հանդիսանում Եվրամիության անդամ պետություն, բայց միանում է ծրագրին:

 

 

Տիգրանուհի Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more