Շնորհավորելով ողջ հայ ժողովրդի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև պատասխանել է լրագրողի մի քանի հարցի:
Նա մասնավորապես մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան..., բայց թե աշխարհագրականորեն, թե, ըստ էության, բովանդակության մեջ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չի ունենա և ենթական կլինի օտարերկրյա ազդեցության, հրահանգների, արժեքների, որտեղ օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է Հայաստանի կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ...»:


