Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման փորձնական փուլը ցույց տվեց, որ ծառայության գործարկման հիմնական խոչընդոտն առայժմ օրենսդրության բացակայությունն է:
Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը` հավելելով, որ Երևանի և Վանաձորի ՔԿՀ-ներում ներդրված պիլոտային տեղամասերում ակտիվորեն ընթանում են հիմնականում վերականգնողական ծրագրեր, որոնք չեն հակասում այսօր առկա օրենսդրությանը: «Մենք նախատեսում ենք հաջորդ փուլով պիլոտային տեղամասերում ներդնել էլեկտրոնային հսկողության համակարգ, որը ևս լրացուցիչ արդյունքներ կտա»,- ասաց փոխնախարարը: Ինչ վերաբերում է Էլեկտրոնային հսկողության սարքավորումներին, Սուրեն Քրմոյանը նշեց, որ դրանք մոտ ապագայում կներկրվեն Հայաստան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում