Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը: Ուժեղ անձրևը և քամին չստիպեցին ցուցարարներին նահանջել: Իսկ րոպեներ առաջ ակցիայի մասնակիցները «ՀՀ ժողովրդի կողմից թալանչիներին» ժապավենով ծաղկեպսակ բերեցին:
Նկատելով ծաղկեպսակը՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ դրան, ապա ետ գնաց՝ ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելու: Հավանաբար նա այդ մասին զեկուցում էր ղեկավարությանը:
Քաղաքացիները շարունակում են միմյանց սնունդ բաժանել, տիրում է բարձր կարգապահություն և տրամադրություն: