▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՃՈ-ի պետը տպավորվել է Նիկոլ Փաշինյանի ելույթով

armtimes.com-ը գրում է. Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ է ունեցել Երեւանի Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների առջեւ: Փաշինյանը երբ անդրադարձավ ՀՀ ոստիկանության գործունեությանը, ոստիկանական պատնեշից դեպի ցուցարարները կանգնած բարձրաստիճան ոստիկանները սկսեցին ուշադիր լսել նրա ելույթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ իշխանափոխությունը Հայաստանի ոստիկանությունը պետք է դառնա աշխարհի լավագույն ոստիկանությունը: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն այնպես էր տարվել պատգամավորի ելույթով, որ իր գործընկերների հետ կիսվում էր տպավորություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more