Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ փորձում է ոտնահարել արցախցիների իրավունքը և անտեսել նրանց օրինական շահերը՝ այս անգամ արդեն օրենսդրական փոփոխությունների միջոցով: «ՀՀ կառավարությունը փորձում է հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում վերագրանցում չստացած իրավաբանական անձանց ակտիվները ՀՀ կառավարությանը փոխանցել: Խոսքը վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի, «Արցախ ֆրութ» և նման այլ ընկերությունների ակտիվները ՀՀ-ին փոխանցելուն: Խոսքը տասնյակ միլիարդների մասին է: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը Արցախի մնացորդ ամբողջ գույքը փոխանցում է ՀՀ կառավարությանը, սակայն թե ինչ նպատակներով են կատարվում և ինչպես են դրանք տնօրինվելու, անհասկանալի է: Նույնիսկ Արցախի լիազոր անձանց այս մասով շահագրգիռ չեն դարձնում: Այսինքն՝ թաքուն եղանակով են անում»,-նշել է Երիցյանը: Մանրամասները՝ տեսանյությում: |
«ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը». Ռոման Երիցյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more