▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ից արտաքսված ադրբեջանցիների իրավունքները պետք է վերականգնվեն»․ Ալիև

Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների իրավունքները պետք է վերականգնվեն։ Արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը մեծ նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել էԱդրբեջանի նախագահ Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում ընթացող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գագաթնաժողովում։

«Մենք բարձր ենք գնահատում անցյալ ամիս Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից բանաձևի ընդունումը, որով աջակցություն էր հայտնվում Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին», - նշել է Ալիևը։

***

Հայաստանը մեկ միլիոնից ավելի ականներ է տեղադրել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

«Հայաստանը մեր հողերի վրա տեղադրել է մեկ միլիոնից ավելի ականներ։ Հայրենական պատերազմից ի վեր մինչ օրս մեր մոտ 400 հայրենակիցներ զոհվել կամ ծանր վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով», - ասել է Ադրբեջանի նախագահը։

***

Այն հողերի վրա, որոնք Հայաստանը վեր է ածել ավերակների, Ադրբեջանն այժմ կառուցում է նոր քաղաքներ և գյուղեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում ընթացող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում։

««Մեծ վերադարձի» ծրագիրն իրականացվում է։ Մինչ օրս մենք արդեն ապահովել ենք նախկին ներքին տեղահանվածների վերադարձը 16 քաղաքներ և գյուղեր։ Ազատագրված տարածքներում ներկայումս ապրում, աշխատում և սովորում է ավելի քան 50 հազար մարդ»,- ասել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more