▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ գործող իշխանությունը իրավաբանորեն ՌԴ-ն հայտարարեց թշնամի երկիր»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դե ինչ, Հայաստանի գործող իշխանությունն, Անդրանիկ Թևանյանի հանդեպ հարուցած մեղադրանքով, իրավաբանորեն, Ռուսաստանը հայտարարեց թշնամի երկիր։
Իսկ այսօր, ժամը 12-ին սկսվող Նորքի զանգվածի դատարանում, արդեն դատական որոշմամբ այդ ակտը կամրագրվի։
Հանուն իշխանության վերարտադրման, Հայաստանը հայտնվում է լրջագույն աշխարհաքաղաքական ու տնտեսական փորձության առջև։ Սպասենք հետևանքներին»։

Դիտեք նաև՝

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու ԿԸՀ-ի համաձայնությունից հետո Թևանյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե։ Տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չապահովվեց նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա անցկացրեցին և բառացիորեն երկու քայլ ճանապարհ տարան»։

***

«Անդրանիկ Թևանյանի պարագայում պարզապես ծիծաղելի են մեղադրանքները՝ լրտեսություն ու դավաճանություն։ Թևանյանին երկար տարիներ եմ ճանաչում․ նրա նման հայրենասեր, հայամետ անձնավորություն քչերին գիտեմ»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more