▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ անկախության ու ինքնիշխանության հիմնական սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է»

«ՀՀ անկախության ու ինքնիշխանության հիմնական սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է անձամբ։ Հետևաբար նրա հեռացումն ու վերարտադրության կանխումն ազգային անվտանգության հարց է»,- ելույթն այսպես եզրափակեց դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միություններն այսօր Անկախության հավաք-երթ են իրականացրել։

***

«Նրանց պատկերացրած նոր Հանրապետության մոդելը իրականում հետևյալն է՝ պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից, պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանից և Թուրքիայից»,- իր ելույթում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս ծրագիրն իրականություն կդառնա, եթե Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեի միջոցով փոխի Սահմանադրությունը։ «Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, քաղաքական դաշտին ու բոլոր դերակատարներին: Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական պատասխան։ Մենք այդ մարտահրավերն ընդունում ենք․ ստանձնում ենք մեր բաժին պատասխանատվությունը և պատրաստ ենք այդ վճռական ճակատամարտին։ Մինչ այդ, պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր քաջ գիտակցում են, որ անցյալն ուրանալով ապագա չես կառուցի, քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա, ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։ Այդ ճակատն ունի հստակ ասելիք և անելիք․ համատեղ ուժերով պետք է ժողովրդին բացատրենք Նիկոլի ու Ալիևի հրեշավոր ծրագրի մանրամասները»,- նշեց Սաղաթելյանը։

***

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասել է, որ իրական ինքնիշխան Հայաստանը հայկական Հայաստանն է և որ իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից։ «Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ առաքելական եկեղեցին, չի կարող ուրացվել Ցեղասպանության փաստը, չի կարող փակվել Արցախի էջը»,- նշել է նա՝ հավելելով, որ իրական Հայաստանում ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը։

***

«Մեզ պարտադրում են կեղծ հակադրություն՝ իբր գոյությունի ունի պատմական Հայաստան ու իրական Հայաստան։ Բայց դա մտացածին հակադրություն է, որևէ վեճ չկա։ Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է, մեր անցյալը, որը մեզ տվել է անկախություն․ այն մեր պատմությունն է, որը պարտավորեցնում է կերտել ապագան»,- իր ելույթում ասել է դաշնակցական գործիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ իրական Հայաստանը պատմական Հայաստանի շարունակությունն է։ «Իրական Հայաստանը հակադրել պատմականին, նշանակում է՝ որդուն հակադրել հորը»,- նշել է Սաղաթելյանը։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more