▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կքննարկվի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Երկուշաբթի օրը, ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

Մոտ տասը օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց վերոնշյալ օրինագծի  եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք հայտնել էին, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

 

Աղբյուրը՝ a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more