ՀՀ ԱԳՆ-ն «Թուրան» ադրբեջանական տեղեկատվական գործակալությանը հավատարմագրում է տվել: Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է այս որոշումը:
««Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիեևի կողմից եղել է դիմում ԱԳՆ՝ հավատարմագրվելու և Հայաստանում լրագրողական գործունեություն ծավալելու համար: Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նրա խնդրանքը բավարարվել է, և նա իր մի խումբ լրագրողների հետ ժամանել է Հայաստան»,- ասել է Աննա Նաղդալյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է նաև, որ այցը զուտ գործնական բնույթ ունի և իրենց համար սա սովորական երևույթ է, քանի որ նախարարությունն ամեն օր օտարերկրյա լրագրողներից տասնյակ նման հայտեր է ստանում:
Դիտեք նաև՝
Դանիայում ՀՀ դեսպանատան փակումը շահարկումների ոլորտից է․ ԱԳՆ խոսնակ