▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարական տվեց` կանգնելով երկրպագուների կողքին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարական տվեց` կանգնելով երկրպագուների կողքին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Հարգելի ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։
Երեկ՝ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։
Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։
Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more