▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխություն հայտարարողը պիտի ունենա քայլ առ քայլ մշակված սցենար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Հեղափոխությունը շատ հավակնոտ բառ է, որը Հայաստանում, ցավոք, արժեզրկվել է և հավասարվել «բողոքի ակցիա» հասկացությանը:

Հեղափոխություն հայտարարողը պիտի ունենա քայլ առ քայլ մշակված սցենար, մարդկային և ֆինանսական մեծ թվով ռեսուրս և, ամենակարևորը, ընտրի ճիշտ ժամանակ:

«Բարևի» հեղափոխությունը ժամանակի առումով ճիշտ էր ընտրված, ժողովրդական լայն աջակցություն էլ ստացավ, սակայն չկային ֆինանսական ռեսուրսներ, չկար քաղաքական ամբողջ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա, չկար մինչև հաղթանակի օրը մշակված սցենար: Բացի այդ, ակնհայտ էր, որ լիդերը չի ուզում իր վրա վերցնել որոշումների ընդունումը, այլ նախընտրում է հարթակ տրամադրել և ականջալուր լինել բոլորին, ով սատարում է:

Եռյակի` այսպես էլ չկայացած հեղափոխության պարագայում ժամանակի ընտրությունը ճիշտ էր, կար թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսի մեծ հնարավորություն, ինչպես նաև հենց իշխանության ներսում ճեղք առաջացնելու առիթ: Կրկին ոչ բոլոր ընդդիմադիրներն էին պատրաստ աջակցել, նույնիսկ մի մասը հարվածում էր ու ծաղրում: Կարծում եմ, կար նաև հստակ սցենար և հարթակի` պատասխանատվություն կրելու պատրաստակամություն: Սակայն եղավ այն, ինչ եղավ...

Իսկ թե ինչ ունենք այսօր, կարող է ձեզանից յուրաքանչյուրը հաշվարկել` նկատի ունենալով նշածս անհրաժեշտ պայմանները...

Իզաբելլա Աբգարյան 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more