▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո էլ ասում եք «ազերբարաններ», սրանից էլ լավ ազերբարանի՞զմ…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մենք էն ազգն ենք, էն պետությունը, որտեղ կա Նոր Գեղի անունով հարուստ, շատ մեծ գյուղ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի բարձրադիր աջափնյակում:

Բայց դա նաև այն գյուղն է, որը 26 տարի է ղեկավարում է նույն անձը, նաև այն գյուղն է, որի Երևանյան փողոցն անվանափոխվել է գործող գյուղապետի անունով…Դա այն գյուղն է, որի երաժշտական դպրոցը ևս վերանվանվել է կրկին ու՞մ…Չկռահեցի՞ք…Ճիշտ եք, գործող գյուղապետի անվամբ:
Այ մենք այդ ազգն ենք…

Գյուղապետը, իհարկե,  համեստաբար ասում է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, ինքը մեղք չունի…Մեղավորը գյուղի ավագանին է, ավագանու անդամները, որոնք հաշվի առնելով իր անցած ուղին, մեծ ներդրումները գյուղի զարգացման գործում և իր բացառիկ դերը` աստիճանաբար ամեն ինչ անվանում են իր անունով…

Դե հո չի արգելի, ճնշում գործադրի, դեմ գնա ավագանու որոշմանը, ինքն ո՞վ է…
Բայց հետաքրքիր է, եթե ավագանու անդամները վերցնեն ու հանկարծ գժվեն և հայտարարեն, որ գյուղապետը անհամեստ, իր անձը, իր արժանիքները գերագնահատող անձ է, որ կիրթ, նորմալ մարդուն, ղեկավարին հարիր չէ նման բան անել, էլի՞ համեստորեն կհամաձայնվի…

Մնում է կենդանության օրոք մի հուշարձան էլ դնեն գյուղի կենտրոնական հրապարակում, այն էլ անվանեն գյուղապետի անունով, իսկ չորս բոլոր տեղադրեն մի քանի տասնյակ ոչխարների արձանիկներ…Գլխահակ, ոչխարավարի, ստրուկի, նոքյարի հոգեբանությամբ…

Հետո էլ ասում եք «ազերբարաններ», սրանից էլ լավ ազերբարանի՞զմ…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more