▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հետևողական եղեք՝ 3 երեխաներիս չվնասեն»․ Աբովյանում մահացած 2 եղբայրների նամակը

Աբովյանում ինքնասպան եղած եղբայրները դեպքից առաջ նամակ էին գրել իրենց մորը ու ասել․ «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են», հաղորդում է ԱրմԼուրը։

Հիշեցնենք, որ երեկ Աբովյան քաղաքում սննդի կետում հայտնաբերվել էին 2 եղբայր՝ կախված վիճակում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ հայտնաբերվել է նամակ, ուղղված մորը։ Նշանակվել են ինչպես դիակի, այնպես էլ ձեռագրաբանական փորձաքննություն։ Իրավապահները փորձում են պարզել՝ նամակը եղբայրներն են գրել, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more