▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր է, թե ի՞նչ տրամադրությամբ են ուտելու անմոռուկի տեսքով տորթը

«Հարյուրամյակի կարգախոսը երկու բառ է.«Հիշում եմ և պահանջում».«Հիշում եմ»-ը դա սուգի նշան է, «Պահանջում եմ»-ը՝ համախմբվածության, ոգևորվածության: Դրանք հոգեբանական տարբեր բաղադրություններ ունեն: Նույնիսկ Քիմ Քարդաշյանը, ով 50 տոկոսով է հայ, Եղեռնը գիտակցության հոգեբանության խորքում է, և նա չէր կարող իր պարտքը չկատարել՝ չգալ Հայաստան:  Ուրեմն, տեսեք, Քիմը, Հռոմի պապն ու Շառլ Ազնվուրը, բոլորն էլ նույն ցավով են տառապում: Բայց մենք տառապելու իրավունք չունենք: Մենք հաղթող ենք ու պահանջող պետք է լինենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կիրառվող խորհրդանիշների մասին՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկի կիրառմանը, սոցիոլոգը դրական գնահատեց այն, բացասական վերաբերմունք արտահայտելով վերջերս համացանցում հայտնված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակ, անմոռուկ, «Հիշում եմ ու պահանջում» գրություն պարունակող տորթին.

«Այն լուրջ խնդիր է, հետաքրքիր է, թե ինչ տրամադրությամբ են ուտելու»,-նկատեց նա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more