▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեսա կպարզվի՝ ով են, ինչ են ուզում».Սեյրան Սարոյանը՝ կալանավորված խմբի մասին.168.am

168.am-ը գրում է.ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի կարծում, որ օրերս ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մեջ կարող է ազատամարտիկ լինել: Այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ս. Սարոյանը նշեց, որ եթե անվտանգությունը աշխատել է, ուրեմն՝ մի բան կա:

«Ծեմ բոլե, Հանրապետության անվտանգության խնդիր կա: Պետք է ճշտեն, տենան՝ սրանք ովքեր են, ում են ծառայել, ինչի համար են ծառայել, ինչ են ուզել անեն, էնքան բան կբացահայտվի, հիմա լավա բան է անում անվտանգությունը, խոսում են, չի անում՝ էլի խոսում են, ճիշտ ա՞ տենց, մեր համար ի՞նչ տարբերություն: Հեսա կպարզվի՝ ով են, ինչ են ուզում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի կարծում, որ օրերս ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մեջ կարող է ազատամարտիկ լինել: Այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ս. Սարոյանը նշեց, որ եթե անվտանգությունը աշխատել է, ուրեմն՝ մի բան կա:
«Ծեմ բոլե, Հանրապետության անվտանգության խնդիր կա: Պետք է ճշտեն, տենան՝ սրանք ովքեր են, ում են ծառայել, ինչի համար են ծառայել, ինչ են ուզել անեն, էնքան բան կբացահայտվի, հիմա լավա բան է անում անվտանգությունը, խոսում են, չի անում՝ էլի խոսում են, ճիշտ ա՞ տենց, մեր համար ի՞նչ տարբերություն: Հեսա կպարզվի՝ ով են, ինչ են ուզում»:
Դիտարկմանը, թե որոշ մարդիկ արդեն հերոսացնում են այդ խմբի անդամներին՝ անգամ Մոնթեի հետ են համեմատում, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Էտի ուրեմն՝ հայ չի, եթե փորձում են Մոնթեի հետ համեմատել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more