Հասարակական գործիչ Նիկողոս Հովյաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիրաժավորվեց հերթական զառանցանքը, որ արդեն ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքացիական պատերազմի հրահրում։ նիկոլը բացարձակ կապ չունի ՀԱՍԵ հետ, ու հիմա արդեն առավել քան վստահ եմ, որ այս ամենը հրահրված է դրսի ուժերի, ավելի ճիշտ՝ թուրքական ուժերի կողմից։ Մարդիկ՝ ովքեր պիտի գան Վեհարանն «ազատելու»՝ ըստ նիկոլի կոչի, ուզում եմ հավատալ, որ կգիտակցեն, թե ինչ են անում, հակառակ դեպքում՝ դրա արդյունքն անդառնալի կլինի»։ Դիտեք նաև՝ Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լույսը բացվել է, ինքն իր զավակի տեղը չգիտի, ընկած ուրիշի զավակին է փնտրում։ ***
*** |
|
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն։ |
***
«Բոլորս գիտենք, որ ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը և շատ էլ լավ են արել, որ չեն պահպանել, դա իմ անձնական կարծիքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ արձագանքելով եկեղեցականների վերաբերյալ վերջին օրերի աղմկահարույց քննարկումներին։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոր կաթողիկոս պետք ընտրել՝ Աղազարյանն ասաց․ «Այն, որ ոչ ոք կուսակրոնություն չի պահպանել, շատ լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, հետևաբար այդ դեպքում որտեղի՞ց է ճարելու կաթողիկոսի՝ իր երազած կերպարը, նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացելն է, գոնե հնազանդեցնելն է»։ *** |
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում․ Նիկոլ Փաշինյանը իրական վտանգ է զգում սեփական իշխանության համար։ |