«Հերթական շահախարդախություն. այս անգամ ՀայՓոստ-Քաղաքապետարան տանդեմի կողմից»
Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական շահախարդախություն. այս անգամ ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան տանդեմի կողմից:
Որոշել եք աղբահանության համար վճարե՞լ: Նախ` ոչ բոլոր վճարման հարթակներն են ընդունում վճարը: Ընդունողներից մեկը ՀայՓոստն է: Սակայն, վերջինս միջնորդավճար է գանձում 1000 դրամից ավելի վճարման դեպքում:
Այսինքն, եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը կազմում է, օրինակ` 1010 դրամ, ապա դուք ստիպված եք ՀայՓոստ-ին վճարել 300 դրամ ավելի գումար` 1310 դրամ:
Եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը 1000 դրամից պակաս է և դուք որոշել եք միանգամից մի քանի ամսվա համար վճարել, ապա ստիպված կլինեք միջնորդավճար վճարել:
Այսպիսով, իրականացվում է ամեն հնարավորը քաղաքացիներին անհարմարություն պատճառելու և վերջիններիս ֆինանսապես ծանրաբեռնելու համար:
Աղբահանության վճարն ընդգրկված է «կոմունալ վճարումներ»-ի ցանկում: Այդ դեպքում, ինչու՞ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վճարման դեպքում միջնորդավճար չկա, իսկ աղբահանության դեպքում կա:
Կարծում եմ` աղբահանության վճարման դեպքում գանձվող միջնորդավճարը ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք է»:
Դիտեք նաև՝
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումը՝ ստորև. «Քաղաքացիներից գումար կորզելու նպատակով համապարփակ, ստորագույն գործողություն է իրականացվում:
Բերեմ մեկ օրինակ:
Երևանի քաղաքապետարանը քաղաքացու հանդեպ վարչական վարույթ է հարուցում (իրավաչափ կամ ապօրինի): Քաղաքացին որևէ կերպ չի ծանուցվում վարչական վարույթի օրվա և ժամի մասին: «Վարույթի» արդյունքում կայացվում է վարչական ակտ: Քաղաքացին կրկին որևէ կերպ չի ծանուցվում վարչական ակտի գոյության մասին: ՀայՓոստ-ի փոստատարը քաղաքապետարանի նամակն իբր չի կարողանում հասցեատիրոջը հանձնել, վերջինիս իբր չի գտնում (մի քանի անգամ) և նամակը հետ է ուղարկում: Երևանի քաղաքապետարանը վարչական ակտը տեղադրում է www.azdarar.am կայքում: Կայքի «որոնում» գործողությամբ անհնար է որոշակի իրավական ակտ կամ անուն, ազգանուն գտնել: Ավելին, կայքի աշխատակիցն ասում է, որ իրենք միայն կայքի «աշխատացնողն են», իսկ «տեղադրողն», օրինակ` Երևանի քաղաքապետարանը, կարող հայտարարությունն «անտեսանելի վայրում» տեղադրել: azdarar.am-ի աշխատակիցը հորդորում է գրանցվել կայքում և անձնական էջ ունենալ: Վերջինս ասում է, որ կայքի աշխատակիցները որևէ մեկին չեն ընդունում և կայքից օգտվելու համար չեն օգնում, նույնիսկ` 92-ամյա ծերունիներին:
Ինչևէ, azdarar.am-ում վարչական ակտը, ենթադրաբար` անհասանելի վայրում, տեղադրելուց հետո` 1 ամսվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանը դիմում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որտեղ աշխատող պայմանական թորոսյանարմեններն առանց դասական իմաստով (օրենքով սահմանված կարգով) վարույթ իրականացնելու քաղաքացու բանկային հաշվից գումար են գանձում:
Այսպիսով` Երևանի քաղաքապետարան-ՀայՓոստ-azdarar.am-Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն-բանկ: Ո՞վ կարող է վստահեցնել, որ սա քաղաքացուց գումար կորզելու նախապես ծրագրավորված գործողություն չէ:
Խորհրդային տարիներին սրան «круговая порука» էին անվանում: Իսկ ինչպե՞ս այս գործ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet