Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Տեղում պարզվել է, որ նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Մ.-ն, ով տեղում մահացել է։
Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող՝ նոր կառուցվող այդ շենքում՝ որպես բանվոր։
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more