Asekose.am-ի տեղեկություններով այսօր սուր շնչառական հիվանդություններից մահացության հերթական 2 դեպքն է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում:
Բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մահացողներից մեկը եղել է Մասիսի շրջանի 59-ամյա բնակչուհի Կլաուդիա Փարյանն, ով հիվանդ է եղել շաքարային դիաբետով:
Սուր շնչառական հիվանդությունից երկրորդ մահացողը մանկական ուղեղային կաթված ունեցող 23-ամյա Գարիկ Սախոյանն է:
Շուշան Հունանյանի խոսքով երկու դեպքում էլ հիվանդների մոտ ախտորոշվել է H1N1 վարակը: