Այսօր ԵԽԽՎ Իրավական հարցերով եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում Հերմինե Նաղդալյանի ՈՍԿԵՂԵՆԻԿ անգլերենով ելույթի ակցենտով բոլոր եվրապատգամավորներին կոնկրետ շինեց: Հայտնի գործարար ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը անողոք գտնվեց աշխարհի անգլիախոս ողջ բնակչության նկատմամբ:
Այն, որ պատգամավորը, պաշտոնյան կարող են օտար լեզվին մաքուր չտիրապետել կարող եմ հասկանալ, բայց երբ լեզվին չի տիրապետում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը խնդալու է պարզապես:
Բայց սա մի կողմ: Ազգային ժողովը հանձնաժողովի նիստի համար ապահովում էր բազմալեզու համաժամանակյա թարգմանություն, ի՞նչն էր ստիպում Հերմինե Նաղդալյանին խոսել, կամ ավելի ճիշտ` անգլերենի այբուբենին ծանոթանալ նիստի ընթացքում: