«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին հարցականի տակ է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արսենալը» տեղեկություն է հրապարակել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ: Հայաստանի հավաքականի ավագը ունի մեջքի խնդիրներ:

Հիշեցնենք, որ «Արսենալի» ու «Ռենի» միջեւ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 14-ին Լոնդոնում։ Առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն է կրել 1։3 հաշվով։


