«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր` «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը: Այս հարցում նրան օգնել է բազմաթիվ սպորտային գրքերի իտալացի հեղինակ Ալեսանդրո Ալչիատոն։ «Ինձ համար սա ավելին է, քան գիրքը: Հենրիխին օգնելն ինձ համար մեծ պատիվ էր, քանի որ ծանոթացա շատ լավ, ընկերասեր, կրթված մի մարդու հետ, ով իր մեջ միայն լավն է կրում։ Նա բացեց և պատմեց մի խոր պատմություն՝ իր պատմությունը։ Նրա ներսում իսկապես շատ բան կա, նաև ֆուտբոլից դուրս՝ նրա հայրը, Հայաստանը, որտեղ նա մեծացել է, Արարատը՝ որպես խորհրդանիշ, խորը և սերտ կապ տատիկի հետ և հարգանք բոլորի հանդեպ»,- նշել է Ալչիատոն։ Գրքի հրատարակումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։ |
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր` «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Սպորտ more

more

more

more

more
more

more