Գերմանական auto-service.de կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փոխել է ավտոմեքենան: Հենոն մինչեւ նոր մեքենա ձեռք բերելը վարում էր «Mercedes-Limousine»: Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մխիթարյանն այսուհետ վարելու է «Pirelli» մոդելի «Lamborghini», որի գինը կազմում է 400 հազար եվրո: Հատկանշական է, որ Հենոյի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը վարում է ոսկեգույն «Lamborghini Aventador»: Գաբոնցի խաղացողի մեքենայի արժեքն է 300 հազար եվրո:
Աղբյուրը՝armfootball.com
«Lamborghini Pirelli»