Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ներկա է եղել Արթուր Աբրահամ- Ռոբերտ Շտիգլից մենամարտին, մեր հայրենակցի փայլուն հաղթանակից անմիջապես հետո բարձրացել է ռինգ ու շնորհավորել նրան:
Հիշեցնենք, որ գերմանական Հալե քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին: