Հենց որ ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ֆորմալ առումով, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։ *** |
Այժմ, երբ «Զանգեզուրի միջանցքը» կրում է Թրամփի անունը, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Երբ նախագահ Թրամփը և նրա թիմը միացան այս գործընթացին և ցանկացան օգնել դրա առաջխաղացմանը, մենք նրանց փոխանցեցինք հետևյալը. «Զանգեզուրի միջանցքի գործունեության և Ադրբեջանի քաղաքացիների համար քառասուն կիլոմետրից ավելի երկարությամբ այս երթուղով անվտանգ անցնելու համար պետք է լինեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ։ Միայն Հայաստանի կողմից տրված անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի»։ Թրամփի վարչակազմը պատշաճ ուշադրությամբ արձագանքել է մեր օրինական մտահոգություններին։ Այսպես, ծնվեց TRIPP-ը կամ Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին։ Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների կառուցմանը, նկատի ունեմ՝ երկաթուղին, այն երկար չպետք է տևի, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Հայաստանից կարող է ևս մի քանի տարի պահանջվի»,- ասել է Ալիևը։ |
***
Եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախկինում համաձայնեցված հարցերը։ Այս մասին, APA-ի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Սակայն սա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար։ Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգթոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ «եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»։ |