▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեծանվային երթ՝ նվիրված աուտիզմի համաշխարհային օրվան

Հարգելի համաքաղաքացիներ,

 ս.թ. ապրիլի 2-ին` ժամը 13:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում մայրաքաղաքի Շ.Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երևանի քաղաքապետարան) երթուղով, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ կանցկացվի հեծանվային երթ: 
 Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթևեկության հնարավոր որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

 

Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more