▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ-ի սերվերից անհետացել է Հայաստանի բոլոր սպառողների հաշվիչների՝ 2018-ից 2024 թվականի հոկտեմբերի ցուցմունքները»

«ՀԷՑ-ի սերվերից անհետացել է Հայաստանի բոլոր սպառողների հաշվիչների՝ 2018-ից 2024 թվականի հոկտեմբերի ցուցմունքները»

Ինչո՞ւ ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից: Հանրային ՀԸ եթերում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ասել է՝ ամեն ինչ փաստարկված է և ապացուցված, թե ինչն է հանգեցրել այդ որոշմանը:

Հայտնաբերված խախտումները հիմնականում 6 կետի տակ են ամփոփվել: Դրանցից առաջինը ՀԾԿՀ նախագահը նշեց համակարգի սերվերային բազայի ինֆորմացիայի անհասկանալի անհետացումը:

«Այսինքն՝ բաշխողի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատ համակարգի սերվերում գրանցված ինֆորմացիայի անհետացման մասին է խոսքը: Պարզվում է, որ 2025 թվականի հունվարի 2-ին սերվերի վրա ինչ-որ ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է, և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել․ մեզ այդպես բացատրեցին:

Դա խոսում է այն մասին, որ 2018-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերը ՀՀ բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որոնք պետք է արխիվացվեին 3 ամիսը մեկ և առնվազն 5 տարի պահպանվեին, կանգնած են փաստի առաջ․ այդ ինֆորմացիան չքացել է:

Սա լիցենզիոն պարտավորությունների լուրջ խախտում է»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը:

Հավելենք, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս թեմային,  գրել է․

«ՀԿԾՀ նախագահը, մարդկանց մոտ կասկած առաջացնելու համար, հայտարարել է, թե 2019-ից մինչև 2024 թվականների ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան մեկ տարի առաջ ջնջվել է։ Մի փոքր մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ-ում ներգրավվելուց հետո այն ծրագրավորողների հետ վերականգնվել է՝ ամսեկան տվյալներով։

Թեման մի՛ շեղի երրորդական հարցերով, պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը 7%-ով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more