▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ»-ի նորանշանակ տնօրենը նախկինում աշխատել է այնտեղ.a1plus.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոր տնօրեն ունի՝ Կարեն Հարությունյանը: Լուրն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց «ՀԷՑ» հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը:

«Այսօրվանից է պարոն Հարությունյանը նշանակվել: Նա արդեն եկել ու հանդիպել է որոշ աշխատակիցների հետ»,-նշեց նա:

Նորանշանակ տնօրենն էներգետիկ ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի. «Կարեն Հարությունյանը տարիներ առաջ երկար ժամանակ աշխատել է «ՀԷՑ»-ում: Նա ոլորտի մարդ է»,-շեշտեց Նատալյա Սարջանյանը:

Հարցին, թե ընկերության արդեն նախկին տնօրեն Եվգենի Բիբինն այժմ Հայաստանո՞ւմ է, թե՞ մեկնել է, նա նշեց. «Դեռ այստեղ է պարոն Բիբինը»: Նշենք, որ վերջինս շարունակելու է աշխատել «Ինտեր ՌԱՕ»-ում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more