▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվելու

Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե «կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար», մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվելու:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի նկատմամբ կուտակած պարտքին, ապա իսկապես  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, ՀԷՑ-ից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց, 2010 թվականից կուտակել է 1,1 մլրդ դրամ պարտք, որը ստանալու նպատակով, 2015 թվականի ապրիլին ՀԷՑ-ը դիմել է դատարան և գործն այժմ գտնվում է վարույթում:

 

 

 ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և

հասարակայնության

հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more