ArmComedy-ն գրում է. Հետաքննող լրագրողնրը բացահայտել են ևս մեկ ծախս, որը կարող է մտահոգություն առաջացնել հանրության մոտ: Պարզվել է, որ միայն 2014-ի ընթացքում «Հայաստանի էլ-ցանցեր» ՓԲԸ-ն ծախսել է 138 մլն դրամ պուպուլային զանգվածի ընդլայնման համալիր միջոցառումների վրա:
Էլ-ցանցերից տեղեկացնում են, որ ընդլայնում կատարվել է միայն անհետաձգելի դեպքերում. «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի այս հարցում չլինի չարաշահում` մեծացման գործողություներ կատարվել են միայն ծայրահեղ կարիք ունեցող ղեկավար անձնակազմի մոտ», – նշում է ՀԷՑ խոսնակը:
Ընկերությոնը տեղեկացնում է, որ այս ծախսը ներառած էր դեռ նախորդ սակագնային հայտի մեջ, որը բավարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովը ևս հաստատել է, որ համաձայնություն է տրվել միայն առաջին անհրաժեշտության մեծացման դեպքերին. «Միմիայն այն դեպքերի համար, որտեղ դա բխում է հանրային շահից և էներգետիկ անվտանգության պահանջներից,» – բացատրել է Հանձնաժողովի խոսնակը:
ՀԷՑ ղեկավարության քարտուղարուհիներից մեկը փորձել է լրացուցիչ բացատրություններ տրամադրել. «Առաջին հայացքից դա կարող է աբսուրդ թվալ, սակայն եթե ձեր աչքով տեսնեիք, ինչ էր կատարվում մեր ղեկավարության մոտ այս հարցում… Եթե տեսնեիք ինչ զավեշտալի չափսերի էր հասնում… խնդիրը, ապա ինքներդ կհամաձայնեիք, որ այս ծախսը արդարացված է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում