▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հազարավոր խնդիրներով երկրում 6 մլն դոլարը ծախսելու տեղ չկա՞, երգիչ են բերում»․ Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչքան անասուն կառավարում ու հանրային միջոցների մսխում լինի, որ կառավարությունը 6 մլն դոլարով մասնավոր համերգ կազմակերպի՝ Լոպեսին Հայաստան բերելով: Հազարավոր խնդիրներով երկրում 6 մլն դոլարի ծախսելու տեղ չկա՞: Ավելին, իմ հարկերով երգիչ են բերում, միջնորդները միլիոններով փող աշխատում, բայց տոմսը ծախում են սիրելի քաղաքացու վրա, այն տոմսը, որի փողը ես եմ տվել իմ հարկերից: Արանքում օգտվում է լավ ախպեր միջնորդը, ով տենդեռ ա շահել:
Որ այդքան ձեռնտու է, հենա թող մասնավորն անի, պետության ի՞նչ գործն է կոմերցիոն համերգ կազմակերպի: Հիմա որ այդ ներդրած փողը դուրս չգա, դատվելո՞ւ են փող մսխողները, հաշվետվություն տալո՞ւ են, թե բյուջեի 6մլն դոլարի ծախսը ինչքան եկամուտ ա բերել:
Ու այդ ամենը ԿԳՄՍ-ն է անում, էլ անելիք չունի կրթության ու գիտության նախարարությունը, զբաղվում է մեկ անձից գնումներով ու տենդերային օգնությամբ։

***

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լոպեսի գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից, եթե գիտես, որ մի այլ ձև տուրիզմ ես խթանելու։ Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱ-ն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում): Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա դեռ որ ԱԲ-ին հարցրեցի Լոպեսի հոնորարների մասին։ Հայաստանը բերեց առանձին կետով, ու ամենաթանկն էր (երևի Լարսով ա գալիս, ճամփեն ա թանկ ստացվում)
Հ.Գ. 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար Ես հիմա հաճախ պետական ծախսերը սենց եմ իմ համար պատկերացնում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more