▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հազար ամոթ այդպիսի հայերին, եթե, իհարկե, հայ կոչվելու իրավունք ունեն». Արտակ Բեգլարյան

Ժողովուրդ, կրկին լուրեր են պտտվում, որ ոմանք շարունակում են պղտորել ջրերը՝ զոհերի ցանկի մասով «ղարաբաղցի-հայաստանցի» շահարկելով: Հիմա ավելի խիստ կասեմ. Ով նույնիսկ մտքով անցկացնում է, որ քառօրյա պատերազմի ժամանակ «միայն հայաստանցիներն են զոհվել», ապա առնվազն տականքություն է անում ողջ հայության և հատկապես մեր զոհված հերոսների առջև:
Հազար ամոթ այդպիսի հայերին, եթե, իհարկե, հայ կոչվելու իրավունք ունեն: Չեմ բացառում, որ սա դրանում շահագրգիռ ուժերի կողմից պատվիրված թեզ է:
ԶԼՄ-ներին էլ կոչ կանեի նույնիսկ օբյեկտիվ պատճառներով չանտեսել Արցախում տեղի ունեցած հուղարկավորությունները և այստեղից էլ ներկայացնեն զոհվածների ու նրանց ընտանիքների պատմությունները: Արդյունքում տեղեկատվական հոսքը թյուր տպավորություն չի թողնի:
Իսկ որպես պաշտոնական աղբյուր կարող եք օգտագործել ԼՂՀ ՊԲ հրապարակած ցանկը՝ 56 անուններով, որի մեջ մտնում են նաև 18 զոհերի փոխանակված դիակները: Ինքներդ համոզվեք, որ 56 զոհից 18-ը Արցախի բնակիչներ են:

 

ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more