▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներ, ովքեր օգտվում են երթուղայիններից

BlogNews.am-ը գրում է.

Շատերը դադարում են օգտվել երթուղային տաքսիներից հենց սկսում են երևալ հեռուստատեսությամբ։ Նորահայտ շատ դերասաններ չնայած այն հանգամանքին, որ ամսական 100.000 դրամ աշխատավարձ են ստանում, ինչը, բնականաբար, չի կարող բավականացել տաքսիներից օգտվելու համար, գերադասում են տանից դուրս չգալ կամ տանեցիներից պարտքով գումար վերցնել, սակայն չօգտվել երթուղայիններից։  Որոշ հայտնի մարդկանց շրջանցել է աստղային այս հիվանդությունը։ 

 

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը նշեց, որ շատ է կարևորում հասարակության մեջ լինելը, որովհետև այդպես անմիջական կապի մեջ է լինում իր հանդիսատեսի հետ։ «Մենք հենց մարդուց ենք սնվում, որովհետև հետագայում հենց մարդուն ենք ներկայացնում տարբեր իրավիճակներում և պիտի միշտ լինենք հասարակության մեջ»,- նշեց նա ու հավելեց, որ իրենց տունը  շատ մոտ է ինստիտուտին և տաքսիով գնալ-գալն ուղղակի անմտություն կլինի։ «Հասարակության խնդիրներն այնքան մեծ են, որ շատ քիչ են ուշադրություն դարձնում, թե ով ես դու և ինչու ես այդտեղ։ Ես չեմ կոմպլեքսավորվում, երբ երուղայինում ինձ ճանաչում են։ Միայն սկզբնական շրջանում էի լարվում, քանի որ միանգամից հայտնի դարձա և ուշադրության մեծ քանակությունը չէի ընկալում»,- նշեց Արևիկը

Դերասան Սուրեն Առուստամյանին ևս կարելի է հանդիպել երթուղայիններում։ «Երթուղայիններից ևս օգտվում եմ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,- նշեց դերասանը ու հավելեց, որ հայտնի դառնալու «աստղային» պահը հաղթահարել է մոտ 15 տարի առաջ, երբ ինքն ու Կարինան հաղորդում էին վարում։ «Երբ քեզ ճանաչում են, միայն հաճելի է, որովհետև տեսնում ես մարդկանց գնահատականը։ Երթուղային տաքսուց  օգտվում են այն մարդիկ, ովքեր երեկոյան նայելու են այն աշխատանքը, որը դու արել ես առավոտյան»,- նկատեց Սուրենը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more