▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնի զույգը ոչ թե մեկ, երկու հոգևորականի դեմ է պայքարում, այլ ողջ հոգևորականության»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը երեկ իր «կրտվելը նորաձև» է արշավի ժամանակ, պատասխանելով «Ազատության» լրագրողներից մեկի հարցին, հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Մեր հոգևորականության պրոբլեմն Աստծո հետ ա»:
Սրանից ավելի լավ ապացույց, որ Փաշինյանն իրեն նույնականացնում է Աստծո հետ, դժվար է պատկերացնել: Եթե սա աններելի չափազանցություն է, ապա բացատրեք, խնդրեմ, եթե «հոգևորականության պրոբլեմն Աստծո հետ ա», բա Փաշինյանն ի՞նչ լիազորություններով է խառնվել հոգևորականության ու Աստծո ներքին գործերին: Ավելին, ի՞նչ իրավունքով է հոգևորականությանը բարոյախրատական դասեր տալիս, եթե այդ պրոբլեմի հասցեատերն Աստվածն է:
Հ.Գ. Փաշինյանից հետ չմնացող նրա կինն էլ, մեր պատմիչներից ինչ-որ մեջբերումներ է անում, որտեղ քննատադություններ են հնչեցվում հոգևորական դասի ներկայացուցիչների հանդեպ: Սա էլ ինքնին այն բանի ապացույցն է, որ հայտնի զույգն ու նրանց հարող մարդիկ ոչ թե կոնկրետ մեկ, երկու հոգևորականի դեմ են պայքարում, այլ ողջ հոգևորականության, այսինքն՝ Եկեղեցու: Իսկ պայքարի նպատակը զուտ նրանց հնազանդեցնելն է: Եթե այդպես չլիներ, հայտնի զույգի մտքով երբեք չէր անցնի դիմել պատմիչներին և ընդհանրական գնահատականներ հնչեցնել հոգևորականության հասցեին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more