▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնի» տաքսիստին հերոսացնողներ, ո՞ւր եք հիմա, երբ նրան քարկոծում են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Տաքսիստ Արման Գալստյանին՝ հերոսացնողներ, նրանով հիացողներ, նրա առջև խոնարհվողներ,նրան իդեալականացնողներ Ո՞ՒՐ ԵՔ։
Բա նույն ոգով ոնց խոնարհվում էիք,հիմա էլ թիկունքին կանգնեք, չէ որ սկսել են անխնա վարկաբեկել Արմանին........Էս ո՞ւր եք չկաք։

Հ.Գ. Այ հենց այս տեսակ լինելու պատճառով ենք այս օրի հասել, առանց վերլուծելու կամ հետաքրքրվելու մարդկանց ԿՈՒՌՔԵՐ ենք սարքում ու հետո շատ կարճ ժամանակ հետո սկսում վարկաբեկել,քարկոծել այն մարդուն ում ամիսներ առաջ հերոսացրել էինք:
Էս տեսակը կործանարար է,ՓՈԽՎԵԼ է պետք,այլապես ուշ կլինի:

Արմանդո Սահակյան

Հիշեցնենք, որ համացանցում  քննարկվում է 2014թվ.-ի տեսանյութ, որում Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը մասնակցում է Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Համացանցային օգտատերի աչքից չի վրիպել «հայտնի» տաքսիստ Արման Գալստյանի առկայությունը տվյալ տեսանյութում, ինչից հետո այս ամենը որակել են որպես վերջինիս  դիմակազերծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more