▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի քաղաքական գործիչները մանուկ հասակում

Եթե ցանկացած մեկին հարցնես` ո՞րն է կյանքիդ ամենաերջանիկ շրջանը, անշուշտ կլսես` մանկությունս: Զուր չէր աշուղներից մեկը երգում. «Հո՜վ սարեր, մո՜վ սարեր, մանկությունս ետ բերեք...»: Իրոք, յուրաքանչյուրն անհագ կարոտով է հիշում իր անհոգ ու անկաշկանդ տարիները, երբ ծնողների թևի տակ, տատիկների հոգածությամբ պարուրված` բազում երազանքներ էր փայփայում ու երբեմն անմեղ չարաճճիություններ անում: Միակ հոգսը, թերևս, տնային աշխատանքներն էին ու դասարանը մաքրելը: Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային տոնի նախօրեին ներկայացնում ենք մեր այսօրվա լուրջ ու բազմազբաղ քաղաքական գործիչների մանկության լուսանկարները. գուցե այսուհետ ոմանք այլ տեսանկյունից` ավելի պարզ ու անմիջական կսկսեն ընկալել նրանց:

Աղբյուր`TV Մոլ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more