▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հրապարակը գրում էԳաղտնիք չէ, որ քաղաքական ուժերը. թե իշխանությունները և թե ընդդիմադիրները` նախընտրական շրջանում տարբեր բլոգերների են ներգրավում իրենց քաղաքական պրոպագանդային: Կան բլոգերներ, ովքեր նկատելի է, որ երկու թեւից էլ ֆինանսավորվում են` և իշխանություններից և ընդդիմությունից, քանի որ մի քանի ժամ ընդդիմության քարոզով են զբաղվում, մի քանի ժամ` իշխանության: Կան բլոգերներ, որոնք չեն կողմնորոշվել, թե ում աջակցեն:

Օրինակ, շատերին քաջ հայտնի Թու թու թու lava-ն մի օր հայտնվում է Փաշինյանի քարոզարշավին, հաջորդ օրը Սամվել Կարապետյանի գովքն է անում, մյուս օրը խոսում է այլ քաղաքական ուժի մասին և, որ ամենազավեշտականն է` խնդրում է չքաղաքականացնել:

Իհարկե, ողջ աշխարհում են քաղաքական ուժերն օգտվում բլոգերների ծառայություններից: Բայց աշխատում են, որ դրանք չվարկաբեկեն իրենց, ծանրակշիռ ու գրագետ բլոգերներ լինեն, որոնց քարոզչությունը կօգնի, այլ ոչ թե կվնասի իրենց:

Մեր քաղաքական ուժերն այդ հարցում էլ են օրիգինալ: Օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությունն է իրականացնում Տիկտոկում հայտնի Queen 666 անունով հայտնի մարմնավաճառ Դիանան: Դիանան գրանցված է Escort in Armenia կայքում, ունի իր ծառայություններն առաջարկող տելեգրամյան էջ, ինչպես նաև վճարովի տեսանյութերի տելեգրամյան առանձին հարթակ:

Ի դեպ` Դիանան նախորդ ընտրությունների ժամանակ աջակցում էր Վարդան Ղուկասյանին` Դոգին, և սուր քննադատության էր արժանացնում Նիկոլ Փաշինյանին, սակայն այս ընտրություններին նա ՔՊ-ի պրոպագանդայով է զբաղվում և ամենուր գրում է, որ այս ընտրություններին պետք է «ընտրել համար 16-ին` ՔՊ-ին»:

Նյութի լուսանկարն՝ արխիվային է և կապ չունի նյութի բովանդակության հետ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more