Մահմեդականների համար սրբազան ռամազան ամսվա առթիվ հանրահայտ «Lipton» ընկերության կողմից նկարահանած սառը թեյի գովազդում նկարահնվել է պոլսահայ երգիչ: Թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Lipton»-ը իր հոլովակի համար ընտրել է Թուրքիայի քաղաքացի, անվանի երգիչ Հայկո Ջեփքինին: Տեսահոլովակում Ռամազան անունով կերպարին մարմնավորող Հայկոն նաև կատարում է գովազդում հնչեցվող երգը: Մահմեդական կրոնական արժեքների վերաբերյալ նկարահանված գովազդում քրիստոնյա հայ երգչի մասնակցությունը Թուրքիայում արժանացել է մուսուլմանների քննադատությանը:
Աղբյուր` Ermenihaber