▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հաղորդավարուհու սկեսրայրը մեղադրյալի աթոռին հայտնվելուց հետո նախաճաշել է Փաշինյանի հետ

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը ով մեղադրյալի աթոռին է այսօր նախաճաշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԱրմԼուր-ն  է գրում ու մանրամասնում․ «Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Ուշագրավն այն է, որ հրավիրված ընտրիքիներից բացի Փաշինյանի հետ նույն սեղանին նստած է «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ով ՝ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ:

Իսկ ինչ էր պարզել նախաքննական մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։

Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:

Տեսնենք, թե նախաճաշը ինչ հետեւանքներ կունեն հայտնի հաղորդավարուհու սկեսրայրի քրեական գործի ընթացքի հետ, որը այս պահին քննվում է հակակոռուպցիոն դատարանում»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more