Հայտնի է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած զինծառայողների անունները:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Կարեն Իշխանի Կարապետյանը, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյան:
Կարեն Կարապետյանը Արմավիրի մարզի Շենավան, Վահան Ղուկասյանը՝ Արարատի մարզի Այգեզարդ, իսկ Ռուսլան Հարությունյանը՝ Արմավիրի մարզի Սիս համայնքից էր:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հայտնի է նաեւ վիրավորված զինծառայողներից մեկի անունը՝ Ռոման Հարությունյան, որը զոհված Ռուսլան Հարությունյանի եղբայրն է: