▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե տղամարդիկ ինչ են սիրում սեքսից առավել. 18+

Վերջին Բլոգը գրում է.

National Sleep Foundation-ի (ԱՄՆ, Վաշինգտոն) գիտնականները գաղտնազերծել են տղամարդկանց հոգեբանական կոդը՝ պարզելու համար, թե ինչն է նրանց համար սեքսից ավելի կարևոր:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սեքսից ավելի կարևոր և հաճելի տղամարդկանց համար քունն է հանդիսանում:

Ուսումնասիրողները հաստատում են, որ ամուսնական զույգերի 25 տոկոսը քնի պակասի պատճառով խրոնիկական հոգնածությամբ է տառապում, ինչի հետևանքով էլ քունը նախընտրում է սեքսից։

Դադարում է կանոնավոր սեքսը, դրա փոխարեն առաջ են գալիս «հասարակական պարտականությունները»: Այս ամենի պատճառով ընտանեկան կյանքում աններդաշնակություն է ստեղծվում:

Մասնագետները խորհուրդ են տալիս աշխատավայրում չհոգնել, ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին և ավելի շատ ուշադրություն դարձնել երկրորդ կեսին:

Այս սովորական միջոցները կարող են կյանքում նոր հաջողություններ ապահովել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more