▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության օրը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության կենթարկվի վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում:

Այս մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ Ավետիսյանների փաստաբանները  ներկա են լինելու փորձաքննությանը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-­ին:  Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող­-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ  յոթ օր հետո մահացել էր: 

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ում  ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ­-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-­րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության իսկ ՌԴ-ում՝ դասալքության հատկանիշներով:

Նշենք, որ ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին զենք հափշտակելու և ապօրինի կրելու հոդվածներով դատապարտեց ազատազրկման` 10 տարի ժամկետով:

Անի Կարապետյան

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության կենթարկվի վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Այս մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանը: Նշենք,  Ավետիսյանների փաստաբանները  ներկա են լինելու փորձաքննությանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Անի Կարապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more