▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «Արմենիա» ավիաընկերությունն առաջին չվերթի օրը

armradio.am-ը գրում է. «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ուղղությունը՝ Իսրայել։ Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են։ Այդ մասին տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Մարտի 9-ին տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլիի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Աշոտ Թորոսյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Ընկերության բաժնետերերը կներկայացնեն նոր ավիաընկերության առաջիկա ծրագրերը։

Ավելի վաղ ընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more