▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի անունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից:

/filemanager/uploads/2020/07/week-3/Jeyhun_Bayramov.jpg

Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա տնտեսագետ, իրավաբան է, 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկել Էլմար Մամեդյարովի աշխատանքը, նրան անվանել անպատասխանատու ու դժգոհել վերջինիս աշխատելաոճից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more