▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնագործվել է Արեգակնային համակարգի նոր՝ 9-րդ մոլորակը


Աչքներդ լույս, մեծ հավանականությամբ հայտնագործվել է Արեգակնային համակարգի նոր՝ 9-րդ մոլորակը, որը մոտավորապես Նեպտունի չափի գազային հսկա է, բայց Նեպտունից, Պլուտոնից եւ մյուսներից շատ ավելի հեռու է՝ Արեւի շուրջ մեկ պտույտը կատարելով մոտավորապես 15.000 տարում (Նեպտունն, օրինակ, 165 տարում): Առայժմ Իքս մոլորակի գոյությունը ու տեղադրումը ենթադրվում է միայն հաշվարկների հիման վրա՝ ճիշտ նույն ձեւով ժամանակին հայտանեբրվել են Նեպտունն ու Պլուտոնը՝ սկզբում հաշվարկ, հետո հաստատում: Մոտ 5 տարի պետք կլինի այս գյուտի հաստատման կամ հերքման համար, բայց համարվում է, որ հաստատման հնարավորությունները շատ ավելին են:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more