▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել են ադրբեջանցի զինծառայողների դիերը

Հայտնաբերվել են հունիսի 23-ին կորած ադրբեջանցի զինծառայողների դիերը։Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ համաձայն հաղորդագրությունների՝ երկու զինծառայողները՝ կրտսեր սերժանտ Մուսաև Մուսան և Յոլչուև Թուրալը, կորել էին Ղազախի շրջանի լեռնային տեղանքում՝ հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու:
Նրանց որոնելու աշխատանքները տեղի էին ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
Այսօր ականապատ հատվածում հայտնաբերվել ու դուրս են բերվել զինծառայողների դիերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե զինծառայողները հատել են սահմանն ու անցել Հայաստան: ՀՀ ՊՆ-ն, սակայն, հերքել էր տեղեկությունը՝ հաղորդելով, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանում չեն:
Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more